Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մի՛ հապաղիր, սնիկերսի՛ր

Մի՛ հապաղիր, սնիկերսի՛ր
27.11.2012 | 00:07

Մի քանի ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը գրեթե իր ողջ կարողությունն իրեն հյուր եկած հայ, սակայն արտասահմանում բնակվող յուրայինների միջոցով, առավել ստույգ` նրանց ինքնաթիռներով դուրս է հանել երկրից: Լավատեղյակ աղբյուրներից ստացված այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, վերջինիս հարցնելով` լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ «Բացարձակապես ո՛չ. դրանք մտացածին և ստահոդ լուրերի շարքից են»,- եղավ պատասխանը։
Փորձեցինք ճշտել նաև` Գագիկ Ծառուկյանն արդեն գումար փոխանցե՞լ է «Հայաստան» հիմնադրամի հաշվին. հիշենք, որ նա ոչ մի կոպեկ չէր փոխանցել հիմնադրամին, խոստում էլ չէր տվել, և լրատվամիջոցների գրելուց հետո միայն ԲՀԿ-ից ասացին, որ կփոխանցի: «Անպայման փոխանցում լինելու է, Գագիկ Ծառուկյանը չի կարող իր մասնակցությունը չունենալ հիմնադրամի աշխատանքներին»: Իսկ ինչո՞ւ եք այդքան հապաղում։ «Չե՛նք հապաղում»,- չհապաղեց խոսնակը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ