«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Յայլյանի փոքր բրոնզը

Յայլյանի փոքր բրոնզը
03.12.2012 | 22:56

Իսրայելական Էլիաթ քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի քսան և քսաներեք տարեկանների առաջնությունում 53 կիլոգրամ քաշային կարգում (քսան տարեկաններ) Հայաստանը ներկայացրել է Իզաբելա Յայլյանը: Տասնյոթամյա հայ մարզուհին, ով ամենակրտսերն է եղել մասնակիցների մեջ, հրում վարժությունում երկրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում է պահել 80 կգ կշռող ծանրաձողն ու արժանացել փոքր բրոնզե մեդալի: Պոկում վարժությունում մեր ծանրորդը ցույց է տվել 98 կգ արդյունք: Երկամարտում նրա պես 178 կիլոգրամ արդյունք է ցույց տվել և թուրք Այսեգուլ Սոբանը, բայց քանի որ անձնական քաշով ավելի թեթև է եղել Իզաբելայից, հենց նա էլ շահել է երկամարտի մեծ բրոնզը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ