Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Պուտինը Թուրքիայում է

Պուտինը Թուրքիայում է
04.12.2012 | 12:49

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում սիրիական հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Այս թեման լուրջ տարաձայնություններ է առաջ բերում Մոսկվայի և Անկարայի միջև։ Էրդողանը կարծում է, որ Պուտինը կարող էր առանցքային դեր խաղալ հակամարտության լուծման հարցում, որի հետևանքով Թուրքիան ընդունել է ավելի քան 100 հազար սիրիացի փախստականների։
Սակայն հանդիպման ավարտին խոսելով Սիրիայի շուրջ բանակցությունների վերաբերյալ՝ Պուտինը լրագրողներին հայտնել է, որ այդ հարցում առայժմ չեն կարողացել գտնել ընդհանուր մոտեցումներ։
Լրագրողների աչքից չեն վրիպել նախագահ Պուտինի առողջական խնդիրները։ Նրանք նկատել են, որ ՌԴ ղեկավարը սուր ցավեր է ունեցել մեջքի շրջանում։ Այն աստիճան, որ Թուրքիայի վարչապետը մոտեցել և օգնել է նրան նստել բազմոցին։ Հայտնի է, որ Պուտինը վնասվածք է ստացել մարզվելիս։

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ