«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռազմիկ Հունանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ռազմիկ Հունանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
05.12.2012 | 20:19

Իսրայելում ընթացող ծանրամարտի քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև քսան տարեկանների մրցավեճում (77 կգ) այսօր մրցահարթակ է ելել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը, ով աշխարհի անցած տարվա պատանիների չեմպիոնն է 69 կգ քաշային կարգում: Տասնութամյա հայ երիտասարդն երկամարտում ցույց է տվել 335 (150+185) կիլոգրամ արդյունք ու արժանացել աշխարհամասի փոխչեմպիոնի կոչմանը: Ռազմիկը մեդալ՝ բրոնզ է շահել նաև պոկում վարժությունում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընտրանուն երեկ էլ ոսկե մեդալ էր բերել Արմեն Ալեքյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ