ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Չավեսը տվել է իր իրավահաջորդի անունը

Չավեսը տվել է իր իրավահաջորդի անունը
09.12.2012 | 15:36

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը շաբաթ օրը խոստովանել է, որ չի բուժվել ուռուցքային հիվանդությունից, և իրեն անհրաժեշտ է նոր, արդեն թվով չորրորդ վիրահատությունը։ Ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ՝ նա առաջին անգամ ասել է, որ հնարավոր է, առողջական խնդիրներից ելնելով, հեռանա պաշտոնից։ Չավեսը նշել է այն մարդու անունը, ում կցանկանար տեսնել որպես իր իրավահաջորդ։ Վերջինս փոխնախագահ և արտգործնախարար Նիկոլաս Մադուրոն է։
Հինգշաբթի Չավեսը վերադարձել է Հավանայից և կիրակի կրկին կմեկնի այնտեղ։ Հոկտեմբերին 58-ամյա Չավեսը ևս 6 տարով վերընտրվել է Վենեսուելայի նախագահ։ Նախընտրական արշավի ընթացքում նա վստահեցնում էր ընտրողներին, որ միանգամայն առողջ է։ Նա Կուբա էր մեկնել նոյեմբերի 28-ին բուժման նպատակով։ Հետազոտման ընթացքում բժիշկները նրա մոտ նոր ուռուցք են հայտնաբերել։

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ