Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հարավային Կորեայի նախագահը կին է

Հարավային Կորեայի նախագահը կին է
20.12.2012 | 11:34

Հրավային Կորեայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Պակ Կին Խեն։ Երկրի պատմության մեջ նա առաջին կին նախագահն է։ Նորընտիր ղեկավարը հայտարարել է, որ իր ընտրությունը կօգնի վերականգնել երկրի տնտեսությունը։
Պակ Կին Խեն նախկին դիկտատոր Պակ Չոն Խիի դուստրն է և նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Միավորված լիբերալ-ժողովրդավարական կուսակցության թեկնածուի նկատմամբ։
Նախագահական ընտրություններին մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է եղել, նախընտրական շրջանում բարձրացվող կարևորագույն խնդիրներն առնչվում էին տնտեսական և սոցիալական ոլորտներին։

Դիտվել է՝ 2445

Մեկնաբանություններ