ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Հնդիկ ուսանողուհուն բռնաբարածները կանգնել են դատարանի առջև

Հնդիկ ուսանողուհուն բռնաբարածները կանգնել են դատարանի առջև
07.01.2013 | 15:02

Հնդկաստանում տեղի ունեցած աղմկահարույց բռնաբարության համար մեղադրվող 5 կասկածյալներն այսօր կկանգնեն դատարանի առաջ։ Նրանցից երկուսը համաձայնել են ցուցմունք տալ մյուս կասկածյալների դեմ՝ հույս ունենալով խուսափել մահվան դատավճռից։ 6-րդ մեղադրյալը 17 տարեկան է. նրա գործը կքննվի անչափահասների հարցերով դատարանում։
Զանգվածային բռնաբարության հետևանքով 23-ամյա ուսանողուհու մահը մեծ հասարակական արձագանք ստացած ամբողջ Հնդկաստանում, որտեղ մինչ օրս էլ շարունակվում են ցույցերը։ Ցուցարարները պահանջում են արդար դատավճիռ մեղավորների համար։
Ուսանողուհու ընկերը հայտարարել է, որ ոստիկանությունը չի արձագանքել ավտոբուսից դուրս նետված, բռնաբարված և արյունահոսող աղջկա օգնության կոչերին։ Ոստիկանությունը հերքել է այս հայտարարությունը։

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ