Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՄԱԿ-ն անհանգստացած է Սուդանում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ն անհանգստացած է Սուդանում տիրող իրավիճակով
09.01.2013 | 11:50

Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Սուդանի հարավում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այստեղ բախումներ են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև։ Ռազմական գործողություններ են ծավալվել Սուդանի երկու նահանգներում՝ Հարավային Կորդաֆանում և Երկնագույն Նիլում։ Հակամարտության գոտում, ՄԱԿ-ի գնահատականներով, գտնվում է մոտ 700 հազար մարդ։ Նրանցից շատերը սովի և մահվան շեմին են՝ սնվելով միայն տերևներով և բույսերի արմատներով։ ՄԱԿ-ը նշում է, որ ստեղծված իրավիճակը հակամարտության երկու կողմերի գործողությունների հետևանք է։

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ