Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Մալիում գրոհայինները նահանջել են

Մալիում գրոհայինները նահանջել են
12.01.2013 | 16:07

Մալիի կառավարական զորքերը կրկին վերականգնել են վերահսկողությունը Քոնա քաղաքի նկատմամբ՝ այդտեղից դուրս մղելով ապստամբներին։ Այդ մասին տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան հայտարարեց Մալիի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին։
Մալիի հյուսիսը գտնվում է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող իսլամիստական ռազմական խմբավորումների վերահսկողության տակ 2012 թվականի ապրիլից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահեցնում է, որ ինտերվենցիան չի հակասում միջազգային իրավունքին, և այն համաձայնեցվել է Մալիի նախագահի հետ։ Երկրում մտցվել է արտակարգ դրություն։

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ