Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վրաստանում այսօր ազատ է արձակվել 190 քաղբանտարկյալ

Վրաստանում այսօր ազատ է արձակվել 190 քաղբանտարկյալ
13.01.2013 | 16:22

Վրաստանում ուժի մեջ է մտել համաներման մասին օրենքը։ Այսօր առավոտյան արդեն 190 բանտարկյալ լքել է քրեակատարողական հիմնարկները։ Վերջիններիս նորընտիր խորհրդարանը դեկտեմբերին ճանաչել էր որպես քաղբանտարկյալ։ Նրանց թվում են նաև բազմաթիվ մարդիկ, ովքեր դատապարտված էին Ռուսաստանի օգտին լրտեսության համար։
Համաներման օրենքն ուժի մեջ մտավ երեկ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի կողմից ստորագրվելուց հետո։ Դա անհրաժեշտ էր այն բանի համար, որպեսզի հաղթահարվեր նախագահ Սաակաշվիլու կողմից դրված վետոն։
Սպասվում է, որ առաջիկա 2 ամիսների ընթացքում բանտերից ազատ կարձակվի մոտ 3 հազար դատապարտյալ։ Այսօր առավոտյան ազատությունն են ստացել նրանք, ում խորհրդարանը ճանաչել էր որպես քաղաքական մոտիվներով դատապարտված։

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ