ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան Սիրիայից ապօրինի արտահանել է մեծ քանակությամբ սարքավորումներ

Թուրքիան Սիրիայից ապօրինի արտահանել է մեծ քանակությամբ սարքավորումներ
16.01.2013 | 11:17

Թուրքիան Սիրիայի տնտեսական կենտրոն համարվող Հալեպից ապօրինի դուրս է բերել 1500 անուն դեղագործական և արդյունաբերական սարքավորումներ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին։
«Թուրքիայի կառավարությունը, օգտվելով սիրիական ժողովրդի տառապանքներից, զբաղվել է մաքսանենգությամբ և տնտեսական ահաբեկչությամբ»,- հայտարարել է դիվանագետը։ Նա պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից արձագանքել այդ փաստին և պնդել, որպեսզի գողոնը վերադարձվի օրինական տերերին՝ փոխհատուցելով վնասը։

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ