Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Եվ դո՞ւ, ԱԴԿ

Եվ դո՞ւ, ԱԴԿ
25.01.2013 | 21:42

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այդպես էլ իր գաղափարներին մոտ նախագահի թեկնածու չտեսավ: Այսօր տարածած հայտարարության մեջ վերջիններս նշում են, որ ուսումնասիրել են ընդդիմադիր թեկնածուների ծրագրերն ու նպատակները, սակայն նրանցից ոչ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն կուսակցության սկզբունքներին: «Միևնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին»- ասված է հայտարարությունում:

Հավելենք, որ խոսակցություններ կային, թե ԱԴԿ-ն հնարավոր է սատարի Հրանտ Բագրատյանին: Պարզվում է`Բագրատյանը դեմոկրատներից էլ «զրկվեց»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ