«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հաղթեց Անանդը

Հաղթեց Անանդը
19.02.2013 | 12:10

Կիրակի Բադեն-Բադենում (Գերմանիա) ավարտված շախմատային տոնահանդեսի եզրափակիչ պարտիայում, սև խաղաքարերով առավելության հասնելով Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը 6,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Նույնքան միավոր կարող էր վաստակել նաև իտալացի Ֆաբիանո Կարուանան, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց ծնկի բերել սպիտակ խաղաքարերով հանդես եկող անգլիացի Մայքլ Ադամսին, ով 5 միավորով Մայերի հետ կիսել է երրորդ-չորրորդ տեղերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ