Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.02.2013 | 00:02

Գալիս ենք դեպ Քեզ`
բոկոտն-անոթի,
Ցավից կռացած ուսերի վրա
Դրած բեռները բոլոր դարերի,
Կռապաշտության մեղքերը մեր զոր:
Ընդունիր երթն այս`
Անառակ որդու վերադարձի պես,
Ամոքիր բոլոր ցավերը մեր որբ,
Պահիր քո գրկում.
Անգետ ենք այնպես, այնքան
անպաշտպան:

Դիտվել է՝ 4204

Մեկնաբանություններ