Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.03.2013 | 00:25

Սիրո դաշտերը թող ծփան նորեն
Սուրբ քամուդ ներքո:
Ծիածանները լցվեն մեր հոգին`
Ավետելու Քո կամքը սրբազան:
Օգնիր լվացվենք Սուրբ ջրերիդ մեջ
ՈՒ այս փուլն անցնենք խոնարհ ու
անպարտ:
Մեր գավազանը, հանց
Մովսեսինը, թող որ կլանի
Բոլոր մնացած գավազանները.
ՈՒ սերդ հորդի մեր հոգիներից,
Որպես ավետիս մեր
մեծ հաշտության:

Դիտվել է՝ 4092

Մեկնաբանություններ