ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սիրիան` բաժանարար գիծ

Սիրիան` բաժանարար գիծ
02.03.2013 | 17:07

Ֆրանսիայի նախագահի ՌԴ պաշտոնական այցի ընթացքում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները անդրադարձել են և Սիրիայի հարցին: Երկու երկրներն էլ գտնում են, որ կոնֆլիկտը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով` բանակցությունների միջոցով, սակայն գործընթացի վերաբերյալ ունեն տրամագծորեն հակառակ տեսակետներ: Սիրիական ընդդիմությունը գտնում է, որ բանակցությունները պիտի սկսվեն նախագահ Բաշար Ասադի հրաժարականից հետո: Օլանդն էլ մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Ասադը պետք է հեռանա: Պուտինը գտնում է, որ Ասադի հեռանալը նույնիսկ չարժե քննարկել: «Эхо Москвы» թերթին հարցազրույցում Օլանդը հաստատել էր, որ Ասադի հեռանալը իր և Ֆրանսիայի դիրքորոշումն է. «Եվ ոչ միայն Ֆրանսիայի: Մենք հիանալի հասկանում ենք, որ սիրիական ընդդիմությունը ընդլայնվում է, ավելի լեգիտիմ է դառնում, պատասխանատվություն է ստանձնում երկրի ապագայի համար: Եվ այդ ընդդիմությունը չի կարող նախատեսել Բաշար Ասադի հետ երկխոսություն»: Օլանդը նաև նշել է, որ նախագահ Պուտինը այնպիսի պայմաններ է ստեղծել, որ սիրիական ընդդիմությունը կարողանա իշխանությունների հետ շփումներ ունենալ` մի քանի ամիս առաջ դա ակնհայտ չէր:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ