ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իսկ ու՞ր էր Էլմար Մամեդյարովը

Իսկ ու՞ր էր Էլմար Մամեդյարովը
04.03.2013 | 19:40

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպոպովի, Ժակ Ֆորի, Յան Քելիի հետ: ԼՂ հարցի կարգավորման շրջանակներում անդրադարձ է կատարվել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել համանախագահների տարածաշրջան այցելելու վերաբերյալ: Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը համամախագահների հետ շարունակելու է ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ