ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թեհրանի նոր-հին առաջարկները վեցյակին

Թեհրանի նոր-հին առաջարկները վեցյակին
06.04.2013 | 10:40

Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաաթիում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջնորդ վեցյակի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ու Իրանի բանակցություններում Թեհրանը ներկայացրել է նոր համագործակցության առաջարկություն, որը բարձրաձայնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բագերին: Նա ասել է, որ այդ առաջարկությունները կային դեռևս բանակցությունների մոսկովյան ռաունդի համալիր ծրագրում: Թեհրանը երեք հարցեր է շեշտադրում` գործընթացի սկիզբը, փոփոխություններն ու արդյունքը:

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ