ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օբաման և Պուտինը քննարկել են Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման հարցը

Օբաման և Պուտինը քննարկել են Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման հարցը
30.04.2013 | 11:44

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել սիրիական իշխանության կողմից քիմիական զենքի կիրառման առնչությամբ։ Սպիտակ տանը հայտարարել են, որ խնդրի քննարկումը կշարունակվի երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։ Վաշինգտոնը նշում է, որ փորձում է ճշտել կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին լուրերը։

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ