«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երկուսը հայտնի են

Երկուսը հայտնի են
07.07.2013 | 00:57

Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում (U-20) արդեն հայտնի են կիսաեզրափակիչ դուրս եկած երկու թիմերը: Առաջինը Ֆրանսիայի ընտրանին է, որը 4:0 հաշվով հաղթեց Ուզբեկստանի հավաքականին` ըստ էության չարժանանալով քիչ թե շատ լուրջ դիմադրության: Երկրորդ հանդիպումը ավելի քան գերլարված ստացվեց: Ամբողջ խաղի ընթացքում ունենալով հնարավոր ամեն կարգի առավելություն` Իսպանիայի ընտրանին այդուհանդերձ զիջեց ուրուգվայցիներին: Հաղթական գոլը խփվեց մրցավարի կողմից ավելացված լրացուցիչ խաղակեսի 103-րդ րոպեին: Եթե հիշենք, թե ինչպես երկու տարի առաջ Բրազիլիայի ընտրանին նույն այս փուլում կանգնեց իսպանացիների ճանապարհին, այնքան էլ դժվար չի լինի եզրակացնել, որ իսպանական ընտրանիների համար լատինաամերիկյան թիմերը դարձել են կատարյալ մղձավանջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ