Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կենսաթոշակային բարեփոխումները՝ ՏՀՏ լիդերների հանդիպման թեմա

Կենսաթոշակային բարեփոխումները՝ ՏՀՏ լիդերների հանդիպման թեմա
26.09.2013 | 14:50

2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը: Այդ համակարգի ներդրումն արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացրել տարբեր ոլորտների ներկայացուցիչների մոտ: Վերոհիշյալ խնդիրները քննարկելու նպատակով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում են «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնահարցերին:

Օրակարգում ներառված են մի շարք հարցեր, այդ թվում՝Պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի հայեցակարգի և օրենքի քննարկումներ, քաղիրավական պայմանագրային եկամուտներից պարտադիր կուտակային բաղադրիչի մասհանումների առանձնահատկությունների ներկայացում, օտարերկրյա քաղաքացիների (հաստիքային կամ քաղիրավական պայմանագրերով աշխատող) պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու առանձնահատկությունները, պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու ձևաչափերի ընտրության սկզբունքները և առանձնահատկությունները։

Ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 27-29-ը։ Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, նոր կենսաթոշակային հայեցակարգի հեղինակների, կենսաթոշակային հիմնադրամների, շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, հետաքրքրված այլ ոլորտների ընկերությունների, պետական գերատեսչությունների, միջազգային շուրջ 70 ներկայացուցիչներ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ