Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ինչու՞ վերադառնան

Ինչու՞ վերադառնան
29.09.2013 | 15:06

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որն այս օրերին գտնվում է Վարշավայում, irates.am-ին տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը ևս չի վերադառնա զինծառայողների մահվան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի կազմ, որը ստեղծել էր ՀՀ նախկին զինդատախազ, այժմ՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի ղեկավարած կազմակերպությունը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի հետ միասին դուրս էր եկել այդ հանձնաժողովից այն բանից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշումից հետո: Գևորգ Կոստանյանը իր հայտարարությամբ (նշել էր, որ սպանված Ավետիք Բուդաղյանն ու նրա եղբայր ԼՂՀ ՊԲ գնդապետ Արտակ Բուդաղյանն են հարձակում գործել Սուրեն Խաչատրյանի տան վրա) ուղղորդել էր նախաքննությանը, որից հետո էլ ՊՆ քննչական ծառայությունը կայացրել էր նման ապօրինի որոշում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ