Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Երկիր կառավարելը հեշտ բան չէ

Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Երկիր կառավարելը հեշտ բան չէ
17.10.2013 | 21:31

Երկրի կառավարման համակարգում պետք է ներգրավված լինեն ոչ թե «վերին արտի ցորենները», այլ ժողովրդի վստահությունն ստացած բանիմաց մարդիկ: Երկիր կառավարելը հեշտ բան չէ, որ, ինչպես ասում էր մի շատ հայտնի բոլշևիկ, ամեն «խոհարարուհի» լծվի այդ ծանր գործին: Կառավարությունն ընտրվում է, որ երկիրը զարգանա, դիմակայի ամեն տեսակ վտանգների, որ մարդիկ, հավատալով իրենց ուժերին, ուզենան ապրել ու ստեղծագործել այդ երկրում: Կառավարությունը նրա համար է, որ երբ երկրին պատուհասի, ասենք, ճգնաժամը, արիաբար ընդունի, իր վրա վերցնի ճգնաժամի ծանր հարվածը` մեղմացնելով դրա ազդեցությունը քաղաքացիական հասարակության վրա: Եվ այդպես` բոլոր ոլորտներում: Եթե այդպես չէ, կառավարության կարիքը չկա, ժողովուրդը մի կերպ իր գլուխը կպահի, ինչպես այսօր անում է: Չէ, այսօր ոչ միայն մի կերպ պահում է իր գլուխը, այլև կերակրում է ձրիակերների մի հսկայական բանակ:

Դիտվել է՝ 5960

Մեկնաբանություններ