«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Խայտառակ հաշիվ

Խայտառակ հաշիվ
25.03.2014 | 11:57

Խայտառակ հաշիվ է գրանցվել Անգլիայի առաջնության «Չելսի»-«Արսենալ» դիմակայությունում (6։0), որը վերջինիս մարզչի` Արսեն Վենգերի համար հազարերորդն էր թիմի ղեկին: Սակայն հաշիվն անպատվաբեր է մեկ այլ առումով ևս. «Արսենալը», «Չելսիի» պես, պայքարում է երկրի չեմպիոնության համար:
Ի դեպ, այս հանդիպման ընթացքում արձանագրվել է արտառոց դեպք. խաղի մրցավարը Չեմբեռլենի փոխարեն սխալմամբ հեռացրել է զինագործների մեկ այլ ֆուտբոլիստի: Ճիշտ է, ավելի ուշ նա ներողություն է խնդրել կատարվածի համար, սակայն հարց է` երկրի ֆուտբոլի ֆեդերացիան կբավարարվի՞ արդյոք «դատարկ» ներողությունով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ