Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչպես միշտ օրիգինալ Շաբոյանը

Ինչպես միշտ օրիգինալ Շաբոյանը
01.04.2014 | 00:39

Օրերս թերթերից մեկին տված հարցազրույցում երկար ու բարակ հապավումով պետական կազմակերպության ղեկավարը կատարել է սենսացիոն հայտարարություն, թե Հայաստան է ներկրվում ոչ թե շաքարավազ, այլ հումք` շաքարեղեգ, իսկ մենք` Հայաստան պետության չար ու նախանձ քաղաքացիներս, միշտ բողոքում ենք, թե Ախուրյանի շաքարի գործարանը չի աշխատում, շահագործման օրից համարյա կանգնել է: Չեմ ցանկանում անդրադառնալ պարոն Շաբոյանի` ժողովրդին խաբելու ցինիզմի վրա, բայց կուզենայի նրա հարցազրույցին հակադարձել Շեքսպիրի հայտնի դրամայի հերոսների երկխոսությամբ.
Համլետի հարցին` «Հայրդ ո՞ւր է», կհետևի Օֆելյայի պատասխանը.
-Տանն է, տեր իմ:
Համլետը հարյուր տոկոսով համոզված է, որ Օֆելյան խաբում է, որովհետև նրա հայրը վարագույրի հետևում ունկնդրում էր նրանց խոսակցությունը, և կհետևի Համլետի պատասխանը.
-Դռները պինդ փակիր վրան, որ հիմարի դերը միայն իր տան մեջ խաղա:
Այստեղ կասեին` մեկնաբանություններն ավելորդ են:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 5939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ