Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է 2014-ի «Լավագույն գործելակերպի ծրագիրը» Հայաստանի տեղական իշխանությունների համար

Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է 2014-ի «Լավագույն գործելակերպի ծրագիրը» Հայաստանի տեղական իշխանությունների համար
26.05.2014 | 13:25

Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների փորձագիտական կենտրոնի մշակած այս ծրագիրը արդեն հաջողությամբ իրականացվել է մի շարք եվրոպական երկրներում: Հայաստանում այն իրականացվում է առաջին անգամ, Դանիայի կառավարության ֆինանսավորած «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ԵԽ ծրագրի շրջանակներում:
Լավագույն գործելակերպի ծրագրի (ԼԳԾ) նպատակն է բացահայտել, հրապարակայնորեն ճանաչել և Հայաստանի տեղական իշխանությունների շրջանում տարածել առկա լավագույն փորձը: Այս տարվա համար ծրագրի ղեկավար կոմիտեի կողմից առաջադրվել են հետևյալ երեք թեմաները, որոնց շրջանակներում համայնքները կարող են ներկայացնել հայտադիմումներ՝ լավագույն գործելակերպի կարգավիճակին արժանանալու համար.
1. քաղաքացիների մասնակցության խթանում,
2. նախադպրոցական և արտադպրոցական կրթության տրամադրում,
3. և տեղական արհեստների ու արվեստների զարգացում:
Լավագույն գործելակերպի ծրագրի մանրամասն ձեռնարկն ու հայտաձևը ուղարկվել են հայաստանյան բոլոր համայնքներին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աջակցությամբ, սակայն դրանք նաև հասանելի են էլեկտրոնային տարբերակով հետևյալ կայքում.
Լավագույն գործելակերպի ծրագիրը կենտրոնական, հյուսիսային և հարավային համայնքներին ավելի հասանելի ներկայացնելու համար Եվրոպայի խորհուրդը լրացուցիչ հանդիպումներ կկազմակերպի Երևան, Դիլիջան և Վայք քաղաքներում ս.թ. մայիսի 27-30-ին:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ