«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
13.06.2014 | 00:46

...թե կառավարության ղեկավարի համար խիստ անսպասելի է եղել նախորդ օրը կառավարության շենքի մոտ եկած «Դեմերի» պահվածքը, երբ ամոթանք են տվել, ասել են` իր ոչ մի խոսքին չեն հավատում, որովհետև ինչպես ընդդիմության, այնպես էլ «Դեմի» հսկիչ փաթեթը հիմնականում կառավարության ձեռքում է: Ասում են նաև, թե «Դեմում» փաթեթի բաղադրիչները բավականին փոփոխվել են. բանն այն է, որ Հայաստանում արևմտյան կորպուսը ոչ միայն ուշի ուշով հետևում է Հայաստան ժամանող ռուսական էմիսարների շարժին, այլև «Որոտան» հէկի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, և եթե կառավարությունն ավարտի սկսված գործարքը (հիշենք` հէկը գնելու գործարքն իրականացնում է ամերիկյան ընկերությունը), ապա բողոքի ակցիաներն ավելի հետաքրքիր բնույթ կկրեն:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ