Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նախագահն առաջարկել է սոցիալապես անապահով ընտանիքների վրա էլէներգիայի գնի բարձրացման ազդեցությունը մեղմելու եղանակներ գտնել

Նախագահն առաջարկել է սոցիալապես անապահով ընտանիքների վրա էլէներգիայի գնի բարձրացման ազդեցությունը մեղմելու եղանակներ գտնել
02.07.2014 | 12:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու կառավարության որոշման նախագիծ, որը պետք է ներկայացվի հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ