Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Չեն մասնակցի

Չեն մասնակցի
30.01.2015 | 12:57

Ապրիլ ամսին Ծաղկաձորում անցկացվելու է շախմատի աշխարհի առաջնությունը, որին նախատեսված է տասը լավագույն թիմերի մասնակցությունը: Դրանց թվում է նաև Ադրբեջանի ընտրանին, որն առաջնությանը մասնակցելու իրավունքը ձեռք էր բերել շնորհիվ «Եվրոպա-2013»-ի չեմպիոն լինելու: Սակայն, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական մարզական պորտալը, իրենց հայրենակիցները չեն ժամանի Հայաստան: Իհարկե, այստեղ ոչ ոք չէր պատրաստվում նրանց «ուտելու», մանավանդ որ դա ոչ թե մեր, այլ իրենց ձեռագիրն է, բայց, բոլոր դեպքերում, ափսոս է նրանց չմասնակցելը: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնություններում Ադրբեջանի երբևիցե ցույց տված լավագույն արդյունքը եղել է չորրորդ տեղը (2010 թ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ