Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թբիլիսիում հուղարկավորել են լարին

Թբիլիսիում հուղարկավորել են լարին
30.03.2015 | 14:53

Մի քանի հասարակական կազմակերպություններ Թբիլիսիում հուղարկավորել են լարին՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու տան մոտ։ «20 տարվա կյանքից և 2 տարվա ծանր հիվանդությունից հետո լարին վախճանվեց։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ասենք նախկին վարչապետին, որ նա խաբեց ժողովրդին»,- հայտարարել է «Ապրիորի» կազմակերպության նախագահ Բեսո Շենգելիան։ Դագաղ դրված լարիի հուղարկավորության ընթացքում հավաքվածները սգացել են նրա մահը՝ մեղադրելով իշխանություններին։ «Նոր շարժում» կազմակերպության անդամ Գիրշել Բերտայան նշել է, որ պահանջում են Իվանիշվիլու ձևավորած կառավարության հրաժարականը։ «Այս իշխանությունն իր անգործությամբ և ոչ կոմպետենտությամբ երկրի տնտեսական վիճակն աղետի է հասցրել»,- ընդգծել է նա։

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ