Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

700-րդը

700-րդը
03.04.2015 | 11:31

Մայամիում ընթացող խոշոր մրցաշարում աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի Սերենա ՈՒիլյամսը մեկ քառորդում երեք սեթում (7:6, 1:6, 6:3) պարտության է մատնել գերմանուհի Սաբինա Լիսիցկուն ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցակից է ունենալու Սիմոնա Խալեպ-Սլոան Սթիվենս զույգի հաղթողին: Ասենք, որ սա Սերենայի մարզական կարիերայում թվով 700-րդ հաղթանակն էր: Այս ցուցանիշով նա թենիսի պատմության մեջ դարձավ թվով ութերորդ մարզուհին: ՈՒիլյամսից ավելի շատ հաղթանակներ են տոնել Իվոն Գուլագոնգը (704), Կոնչիտա Մարտինեսը (739), Լինդսեյ Դևենպորտը (753), Արանտա Սանչեսը (759), Վիրջինիա ՈՒենդը (839), Շտեֆի Գրաֆը (902), Քրիս Էվերտը (1309) ու Մարտինա Նավրատիլովան (1442):
Ասենք, որ Մայամիի մրցաշարում տղամարդկանց մենապայքարում կիսաեզրափակիչ է դուրս եկել բրիտանացի Էնդի Մարեյը, ով երեք սեթում պարտության է մատնել ավստրիացի Դոմինիկ Տիմին: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Տոմաշ Բերդիխ-Խուան Մոնակո զույգի հաղթողը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ