«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կանադացիները` աշխարհի չեմպիոն

Կանադացիները`  աշխարհի չեմպիոն
19.05.2015 | 10:54

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց հոկեյի աշխարհի հերթական առաջնությունը: Եզրափակչում մրցեցին Կանադայի ու Ռուսաստանի ընտրանիները: Նախօրեին ամերիկացիների նկատմամբ փայլուն հաղթանակ տարած ռուս հոկեյիստները չկարողացան պահանջված դիմադրություն ցույց տալ ու պարտվեցին 1:6 հաշվով: Սա կանադացիների առաջին հաղթանակն էր ութ տարվա դադարից հետո:
Երրորդ տեղի համար պայքարում առավել հաջողակ եղան ամերիկացիները: Նրանց մրցակիցն էր Չեխիայի ընտրանին, որը երրորդ տարին անընդմեջ անմասն է մնում մեդալներից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ