«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երկարաձգել է պայմանագիրը

Երկարաձգել է պայմանագիրը
12.06.2015 | 00:59

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մինչև 2017 թ. ամառը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Նշենք, որ նրա գլխավորությամբ կատալոնյան ակումբն արդեն իսկ երեք մրցանակ է նվաճել` դառնալով Չեմպիոնների լիգայի ու երկրի ներքին առաջնության հաղթող, Իսպանիայի գավաթակիր: Աշխատանքային առաջին իսկ տարվա համար սա պարզապես գերազանց ցուցանիշ է: Ի դեպ, առաջիկայում թիմը կարող է այդ տիտղոսների թիվն ավելացնել, սակայն հարցը միայն նվաճած տիտղոսները չեն: Էնրիկեի գալով` թիմի խաղային ձեռագրում նկատվում է էական խմբագրում, որտեղ առանցքայինը կրկնապահովագրումն է, իսկ այն, որ նրան հաջողվեց գործողությունների «դաշտ» գտնել հարձակման գծի ֆանտաստիկ եռյակի` Մեսիի, Նեյմարի, Սուարեսի համար, պարզապես գտած բան է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ