Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կազինոն շառ է, շառ

Կազինոն շառ է, շառ
19.06.2015 | 10:11

Առաջին երկու տուրերի արդյունքով Ամերիկայի գավաթի խաղարկությունում փայլած Թուրինի «Յուվենտուսի» ու Չիլիի ազգային ընտրանու կիսապաշտպան Արթուրո Վիդալը (նրա ակտիվում են երեք գոլ ու մեկ գոլային փոխանցում), ով փաստացի իր երկրի հավաքականի համար ապահովել է play-off-ին մասնակցություն, փաստը որոշել է ըստ պատշաճի նշել ու խաղերից ազատ օրը կնոջ հետ գնացել է կազինո: Բուռն անցկացրած երեկոյի հետևանքը եղել է այն, որ հետդարձի ճանապարհին հարբած վիճակում դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից: Արդյունքում, բացի նրա «Ֆերարիից», շարքից դուրս է եկել ևս երկու մեքենա, իսկ կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Ֆուտբոլիստը, շնորհիվ անվտանգության բարձիկների, խուսափել է լուրջ վնասվածքներից: Դատարանը 120 օրով ֆուտբոլիստին զրկել է մեքենա վարելու իրավունքից: Ճիշտ է, ազատազրկում նրան չի սպառնում, սակայն այժմ ստիպված կլինի յուրաքանչյուր ամիս ներկայանալ Թուրինում գտնվող Չիլիի հյուպատոսություն` գրանցում-հաշվառման:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ