Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Եզրափակչում` ԱՄՆ-Ճապոնիա դիմակայություն

Եզրափակչում` ԱՄՆ-Ճապոնիա  դիմակայություն
03.07.2015 | 11:21

Ավարտվեցին Կանադայում ընթացող կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի հանդիպումները: Քառորդ եզրափակչում ֆրանսիացիների հետ ունեցած հոգնատանջ խաղն այնուամենայնիվ իր նկատելի հետքն էր թողել գերմանացիների վրա: ԱՄՆ-ի ընտրանին լավագույնս օգտվեց ընձեռված հնարավորությունից ու հաղթեց 2:0 հաշվով:
Կիսաեզրափակչի մյուս զույգում մրցեցին ճապոնացիներն ու անգլիացիները: Առաջին խաղակեսում տասնմեկմետրանոցներով կողմերը մեկական անգամ իրար «սիրաշահեցին» ու խաղաղարար 1:1 հաշվով էլ գնացին հանգստի: Եթե անկեղծ, ուրիշ ոչինչ տպավորիչ չկար այդ խաղում: Աշխարհի գործող չեմպիոնների չափից դուրս ակադեմիական խաղի ֆոնի վրա երկրորդ կեսում անհամեմատ գրավիչ (ականջդ կանչի, հայոց նորընծա մարզիչ Սարգիս Հովսեփյան. էս ի՜նչ նոր տերմին բերեցիր ֆուտբոլի տեսություն) ներկայացան անգլուհիները, ովքեր մրցակցի երկուսի դիմաց չորս գոլային պահ ստեղծեցին, որից երկուսին «միջամտեց» դարպասաձողը: Թվում էր, թե ամեն ինչ գնում է դեպի լրացուցիչ ժամանակահատված, սակայն հանդիպման վերջին վայրկյաններին Ճապոնիայի ընտրանին կարողացավ կորզել հաղթանակն ու երկրորդ անգամ անընդմեջ դուրս գալ եզրափակիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ