Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է

Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է
11.10.2015 | 13:10

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ազգային սուգ է հայտարարել Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին:
«Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությամբ պայմանավորված Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվում»,- վարչապետի խոսքը մեջբերում է Reuters-ը: Մայրաքաղաքում երեկ առավոտյան արհմիությունների ցույցի ժամանակ երկու պայթյուններին զոհ է գնացել 86 մարդ: Իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է և պայթյուններից մեկի կազմակերպման համար մահապարտ ահաբեկիչ է աշխատել:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ