Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թուրքիան չի հրաժարվի ռուսական գազից

Թուրքիան չի հրաժարվի ռուսական գազից
14.10.2015 | 18:16

Անկարան և Մոսկվան խնդիրներ չունեն էներգետիկ ոլորտում համագործակցության հետ կապված, ռուսական գազից Թուրքիայի հրաժարվելու մասին խոսք չկա՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռզա Ալաբոյունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ավելի վաղ Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրվելու առնչությամբ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնման և ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։ «Թուրքիան մեծ կորուստ կլինի Ռուսաստանի համար։ Եվ եթե պետք լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից ու այլընտրանք կգտնի»,- ասել էր նա։ «Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը մեզ համար լավ մատակարար է, իսկ մենք նրա համար՝ լավ գնորդներ, գազի մոտ 60 տոկոսը մենք ստանում ենք ՌԴ-ից: Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից: Անգամ եթե կան ինչ-որ հարցեր, մենք կգտնենք դրանց լուծման ուղիները»,- ասել է նախարարը։
Մոսկվայի և Անկարայի միջև պայմանավորվածությունները «Թուրքական հոսք» գազատարի հարցում պահպանվում են՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Նախագահ Էրդողանը, երբ դեռ սեպտեմբերի 23-ին Մոսկվայում նախագահ Պուտինի հետ մզկիթի բացմանն էր մասնակցում, հաստատել է դա»,-ասել է նախարարը: Նա պարզաբանել է, որ մինչ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների անցկացումը համապատասխան որոշում ստորագրելու ենթակա անձինք չկան։ «Կսպասենք ընտրություններին, կսպասենք, թե երբ պետք է ձևավորվի կառավարությունը և պաշտոնյաները ստորագրեն համաձայնությունները»,-ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 3558

Մեկնաբանություններ