«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մարզիչը գոհ է

Մարզիչը գոհ է
08.12.2015 | 01:56

Շևալիե Նուսուևի հուշամրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի, գոհացուցիչ մասնակցություն է ունեցել՝ դառնալով մեկական ոսկե ու բրոնզե մեդալների տիրակալ: «Ոսկին» բերել է Դավիթ Սաֆարյանը (65 կգ), ով, աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, դրսի միջազգային մրցաշարերում ոչնչով չէր առանձնանում, իսկ «բրոնզը» 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանի ակտիվում է. նա 2014-ի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր է: Մրցաշարը կայացել է Մոսկվայում՝ դեկտեմբերի 4-5-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ