Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

2016՝ ԱՊՀ երկրների տնտեսությունների ռիսկերը

2016՝ ԱՊՀ երկրների տնտեսությունների ռիսկերը
08.01.2016 | 11:20

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2016-ին տնտեսական աճը կարող է պակասել՝ կարծում են Համաշխարհային բանկի փորձագետները: 2014-ի ավարտին տնտեսական աճը 2,3 տոկոս էր, անցյալ տարի ակնկալվում էր 2,1 տոկոս: Աճի անկման պատճառներն են նավթի գների նվազումը, Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը, ՈՒկրաինայում շարունակվող հակամարտությունը: Մյուս կողմից՝ ածխաջրածին արտահանող նախկին խորհրդային երկրներին օգնում են նավթի էժանացումը և Եվրագոտու տնտեսական աճի նշանները: ՌԴ տնտեսության աճը 2016-ին գնահատվում է 3,8 տոկոս:
Թուրքիայում սպասվում է 4,2 տոկոսի տնտեսական աճ: ՀԲ փորձագետների կարծիքով՝ Թուրքիան շահել է էներգիայի գների անկումից, արտադրությունն ավելի էժան է դարձել, իսկ արտահանման ծավալներն աճել են:
2016-ին ողջ տարածաշրջանում ակնկալվում է 3 -տոկոսանոց աճ նավթի գների կայունացման և Ռուսաստանի տնտեսության բարելավման ֆոնին: Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանում անկումը 2016-ին 0,7 տոկոսով կկրճատվի, իսկ 2017-ին աճ կսկսվի: Հիմնական ռիսկերն են մնում նավթի ցածր գները, միջազգային պատժամիջոցները և ներդրողների հետաքրքրության նվազումը:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ