«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Ռեալ Սոլթ Լեյք» և «Ալ Ռաեդ»

«Ռեալ Սոլթ Լեյք» և «Ալ Ռաեդ»
18.01.2016 | 19:01

Հայաստանի ազգայինի հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռացել է Մոսկվայի «Սպարտակից» ու վարձակալությամբ այսուհետ հանդես կգա ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում, որտեղ մրցելույթներ է ունեցել 2007-2009 թվերին: Ամերիկյան ակումբն ունի խաղացողի տրանսֆերն առաջնահերթությամբ գնելու իրավունք: Վարձակալության պայմանագիրն ավարտվում է 2016-ի դեկտեմբերի մեկին:
Նոր ակումբ ունի նաև մեր ազգայինի մյուս խաղացողը: Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ռաեդ» ակումբի» հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ