Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ադրբեջանն Իրանին կտրամադրի 500 միլիոն դոլարի վարկ

Ադրբեջանն Իրանին կտրամադրի 500 միլիոն դոլարի վարկ
24.04.2016 | 12:30

Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայնվել է Իրանին հատկացնել 500 միլիոն դոլարի վարկային գիծ՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումը ֆինանսավորելու համար։ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասն է, որը միմյանց է կապելու Հյուսիսային Եվրոպան ու Հարավարևելյան Ասիան, կառուցումը պահանջում է մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում, որից 500 միլիոն դոլարը վարկի տեսքով հատկացնելու է Ադրբեջանը։ Վաեզին ընդգծել է, որ ադրբեջանական վարկը կարագացնի «Հյուսիս-Հարավ» նախագծի իրագործումը։ Նրա խոսքերով՝ Իրանը 92 տոկոսով ավարտել է Ղազվին-Ռեշտ հատվածի ենթակառուցվածքների կառուցումը, իսկ տվյալ հատվածի կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ։ Խոսելով Ռեշտ-Աստարա հատվածի մասին՝ նախարարը հայտարարել է, որ նախագծի հետազոտման աշխատանքներն ավարտված են, և Իրանը պատրաստ է ֆինանսավորել։

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ