Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Առաջին հաղթանակը

Առաջին հաղթանակը
29.04.2016 | 09:56

Ստավանգերում անցկացվող շախմատային գերմրցաշարում առաջին հաղթանակն է տոնել Լևոն Արոնյանը: Յոթերորդ տուրում մեր գրոսմայստերին հաջողվել է ընդհատել անընդմեջ ոչ-ոքիների շարքն ու առավելության հասնել ՈՒկրաինան ներկայացնող Պավել Էլյանովի նկատմամբ: Արոնյանի անվան դիմաց գրանցված է չորս միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ