ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը դեռ երկար ժամանակ մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը»

«Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը դեռ երկար ժամանակ մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը»
23.09.2016 | 11:06

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շեշտում է` հայկական բանակի սպառազինության և տեխնիկական համալրվածության հետ կապված որևէ կասկած չի կարող լինել: «Մեր հասարակությունը, նաև՝ սփյուռքահայերը, Զինված ուժերի տեխնիկական և ռազմական համալրման հետ կապված որևէ հարցականներ և մտահոգություններ չպետք է ունենան: Դրա վառ ապացույցը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթն էր: Բնականաբար, մենք դրական ենք գնահատում իրականացված աշխատանքը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:


Նա ընդգծեց` ինքը մեկ անգամ չէ, որ նշել է` Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է երկարաժամկետ ու կայուն անվտանգության համակարգ ունենալը: «Մինչև ապրիլյան պատերազմը և հետո նշել ենք, որ Հայաստանի Հանրապետության համար թիվ մեկ խնդիրը դեռ երկար ժամանակ մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը, քանի որ առանց ամուր անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական համակարգի, ոչ էլ համակարգային բարեփոխումներից»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ