ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին
19.10.2016 | 10:44

ՀՀ կառավարության արտահերթ նիստում, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, քննարկվել է երկու հարց` կառավարության ծրագիրը և «ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշումը:


ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը ներկայացրել է փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ նրա՝ Հայաստանի մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։


«Մենք ձևակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ներուժը»,- ընդգծել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և հորդորել գերատեսչությունների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել ծրագրի իրականացմանը: «Հաշվետվություն ենք տալու, ժամանակը գալու է, պետք է բացատրենք՝ ինչ ենք արել, ինչ չենք արել, ինչը պրակտիկորեն պետք է բացառենք»,- նշել է վարչապետը:


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Կառավարության արտահերթ նիստի երկրորդ հարցով էլ որոշվել է հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ. օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ