Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Նախագահն ընդունել է Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Գալբուրին

Նախագահն ընդունել է Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Գալբուրին
17.11.2016 | 14:32

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին և հույս հայտնել, որ ի պաշտոնե նրա առաջին աշխատանքային այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը:

Ընդգծելով, որ երկկողմ կապերը խորացնելու և ամենատարբեր ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու որևէ սահմանափակում չկա՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով ամրապնդելու Մոլդովայի հետ հարաբերությունները:


Զրուցակիցները կարևորել են միջպետական երկխոսության ակտիվացման ուղղությամբ աշխատանքը, տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու արտաքին գերատեսչությունների միջև խորհրդատվությունները երկկողմ օրակարգի ավելի արդիական և զգայուն հարցերի շուրջ:
Հայ-մոլդովական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, կողմերի համոզմամբ, համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների շահերին:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ