ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կարեն Կարապետյան. Վերջ-առաջ դա անելո՞ւ ենք՝ այո

Կարեն Կարապետյան. Վերջ-առաջ դա անելո՞ւ ենք՝ այո
04.12.2016 | 09:49

Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե սպասվում է աշխատավարձերի բարձրացում՝ ընդգծեց. «2017-ի բյուջեի մեջ դա դրե՞լ ենք՝ ոչ, ինչո՞ւ, ոչ թե նրանից, որ մենք դրա ցանկությունը չունեք, բայց այն հնարավորություններով, որը մենք այսօրվա մեր տնտեսության մեջ տեսնում ենք, այդ քայլը չենք ձեռնարկի:

Այդ ուղղութամբ մտածելո՞ւ ենք՝ այո, վերջ-առաջ դա անելո՞ւ ենք՝ այո, ե՞րբ՝ կասենք»,- ասաց վարչապետը: Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է տեսնում 10, 20 կամ 30 տարի հետոյի Հայաստանը՝ վարչապետը պատասխանեց. «Անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ»:
Պատասխանելով հարցին, թե՝ տնտեսության արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ, վարչապետն ասաց. «Դատաիրավական համակարգում պետք է իրականացնել բարեփոխումներ: Ինչքան մոտ ժամանակում կկարողանանք դա անել, չեմ կարող ասել»:

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ