ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Չի բացառվում, որ «Ժառանգությունն» էլ միանա համատեղ քաղաքական հուշագրին

Չի բացառվում, որ «Ժառանգությունն» էլ միանա համատեղ քաղաքական հուշագրին
12.12.2016 | 20:03

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ այսօր ստորագրած հուշագրին կմիանա նաև «Ժառանգությունը»:
«Ես չէի ասի, որ «Ժառանգության» մեր գործընկերների հետ քննարկումները դադարել են: Քննարկումների արդյունքում ստացվել է, որ մենք երեք ուժերով հասել ենք այս արդյունքին: Հուշագիրը բաց է բոլոր ուժերի համար: Դուռը փակ չէ, և «Ժառանգությունը» ևս, հնարավոր է, ժամանակի ընթացքում միանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Թե կուսակցություններից ում հետ չեն համագործակցի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ասաց, որ այդ հարցին չի պատասխանի:

«Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև քաղաքական պրոցես է ընթանում, և չեմ ուզում ինչ-որ տեղ որոշ կուսակցությունների վարկաբեկել, դա նշանակում է վարկաբեկել, եթե ես այսօր բարձրաձայնեմ, թե որ կուսակցությունների հետ չենք համագործակցելու»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ