Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.02.2017 | 00:03

Տե՛ր, համարձակվում եմ աղոթել Քեզ և չգիտեմ Քո կամքը, խնդրում եմ ու չեմ ճանաչում հոգուս համար օգտակարը: Ողորմա՛ծ Տեր, հայտնի՛ր ինձ Քո բարի կամքը և ուսուցանի՛ր պահել Քո պատվիրանները:

Տո՛ւր ինձ բարին, որ չեմ խնդրում և չգիտեմ, ու եթե բարին չեմ գործում, բարի՛ք արա ինձ, եթե չեմ խնդրում ողորմություն, Դու ողորմությո՛ւն շնորհիր ինձ, կանչի՛ր Քեզ մոտ, եթե հեռանում եմ Քեզնից, ու եթե չեմ ուզում գալ, բռնավորի՛ր ու տա՛ր Քեզ մոտ, կամենում եմ, թե ոչ, հե՛տ դարձրու ինձ, ու եթե բռնվում եմ մեկի կողմից, ինձ ազատի՛ր, եթե զբաղվում եմ երկրավոր բաներով, հոգևոր խորհուրդներով զբաղեցրու ինձ, եթե ցրվում եմ՝ այս ու այն կողմ գնալով, մի՛ թող ինձ, մինչև որ բռնելով տանես Քո փառքի օթևանը:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ