ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հեղինե Բիշարյան. «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը

Հեղինե Բիշարյան. «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը
11.02.2017 | 23:41

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարը: Արթուր Բաղդասարյանից հետո ելույթ է ունեցել նաեւ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը. «Ընդհանրապես դժվար է ուսուցչից հետո աշակերտը խոսի, իմ քաղաքական ուսուցիչը և առաջնորդը եղել և մնում է Արթուր Բաղդասարյանը: Ես ինքս՝ որպես մանկավարժ, դեռևս 15 տարի առաջ դասավանդել եմ դասարանում: Խոսելով Արթուր Բաղդասարյանի, Օրինաց երկրի մասին, գաղափարների և նպատակների մասին, խոնարհվում եմ այդպիսի կրթված մարդու առջև, նրա գաղափարների և ծրագրերի առջև:


Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը»:

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ