Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Առաջնությունը մեկնարկել է նոր կանոններով

Առաջնությունը մեկնարկել է նոր կանոններով
04.04.2017 | 10:52

Խորվաթիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են տղամարդկանց ու կանանց մեր ընտրանիները: Մրցումային առաջին օրը մենք պատվիրակներ չենք ունեցել:


Տեղեկացնենք, որ այս առաջնությունում կիրարկվելու են նոր կանոններ: Եթե նախկինում նույն կիլոգրամները ցույց տված մարզիկների պարագայում առավելությունը տրվում էր անձնական ավելի թեթև քաշ ունեցողին, հիմա առավելություն կստանա այն մարզիկը, ով առաջինն է ֆիքսել տվյալ կիլոգրամները: Բնականաբար սա մեծացնում է մարզիչների պատասխանատվությունը՝ ավելի հաշվարկված լինելու տակտիկական մրցապայքարում:
Երկրորդ նորամուծությունը վերաբերում է կանանց համար ավելացված նոր քաշային կարգին՝ մինչև 90 կիլոգրամ: Սրանով վերացվել է նախկին +75 կգ գերծանր քաշային կարգում մասնակիցների անձնական քաշով պայմանավորված առավելությունը:


Ավելացնենք, որ սպլիտյան առաջնությունից մենք ունենք մեդալային հավակնություններ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ